ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    ... թե վերջին «կոնսոլիդացիոն» համերաշխությունից, նույն բարիկադներում իշխանությունների դեմ ցնցումներ անելու մասին հայտարարությունից հետո ԲՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող կայքերը հեռացրել են ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մասին նախկինում` տարիներ առաջ գրված բոլոր «հետաքրքիր» նյութերն ու նկարները, որպեսզի «բարիկադների» մյուս կողմում գտնվողները չօգտվեն այդ հարուստ արխիվից` մեջբերումներ անեն ի վնաս «կոնսոլիդացիայի» ու նրա «գծի»:
  • Փոշմանել է

    Փոշմանել է

    Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները, Երևանի մերձակայքում միակ խաղատնային բիզնեսի «հայր», խաղատնային «մրցույթում» այլոց հաղթած իրենց առաջնորդ Ծառուկյանը, որի տարեկան «շահույթը», ըստ ֆինանսների նախարարի, յոթ-ութ միլիոն է, «հարկավորների» հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել, որ ավելի փոքր կազինոների «վերացման» ֆոնին, «Փարավոնի» ու «Շանգրիլայի» կողքին պետք է Պտղնիում կառուցի մեծ խաղատուն` ներդնելով այնտեղ հարյուր հիսուն միլիոն դոլար:
  • Օլիգարխիան ընդդեմ «ԴԵՄ ԵՄ»-ի

    Օլիգարխիան ընդդեմ «ԴԵՄ ԵՄ»-ի

    «Դեմ եմ» շարժումը Հայաստանի անկախության պատմության եզակի հասարակական շարժումներից է, որը քաղաքացիական հասարակության կայացման համար լուրջ հիմքեր է ստեղծում: Մինչ «ԴԵՄ ԵՄ» շարժման ի հայտ գալը հասարակական ոլորտի առաջատարը բնապահպաններն էին, սակայն այս շարժումն արագ քաղաքականացվեց և կորցրեց քաղաքացիական հասարակության հիմքը դառնալու հնարավորությունը: Իսկ «ԴԵՄ ԵՄ» շարժման առաջնորդները, կարծես, չեն ցանկանում քաղաքականացվել` իրենց խնդիրների լուծումները դիտարկելով հասարակության լայն շերտերի համախմբման և այդ ճանապարհով իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու համատեքստում:
  • Ինչպես միշտ օրիգինալ Շաբոյանը

    Ինչպես միշտ օրիգինալ Շաբոյանը

    Օրերս թերթերից մեկին տված հարցազրույցում երկար ու բարակ հապավումով պետական կազմակերպության ղեկավարը կատարել է սենսացիոն հայտարարություն, թե Հայաստան է ներկրվում ոչ թե շաքարավազ, այլ հումք` շաքարեղեգ, իսկ մենք` Հայաստան պետության չար ու նախանձ քաղաքացիներս, միշտ բողոքում ենք, թե Ախուրյանի շաքարի գործարանը չի աշխատում, շահագործման օրից համարյա կանգնել է:
  • «Փափուկը երբե՛ք չի լինում ֆորս»

    «Փափուկը երբե՛ք չի լինում ֆորս»

    «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:
  • «Քեսաբը երրորդ անգամ է  ենթարկվում տարագրության»

    «Քեսաբը երրորդ անգամ է ենթարկվում տարագրության»

    Քեսաբում տեղի ունեցած ողբերգության մասին «Իրատես de facto»-ի հետ ճեպազրույցում իր տեսակետը ներկայացրեց քեսաբաբնակ, հայ-արաբական իրավական խորհրդի գլխավոր քարտուղար ՎԱՀԵ ՄԱՀՇԻԿՅԱՆԸ, ով նախ պատմեց, որ հայերը Քեսաբում ապրել են շատ հին ժամանակներից։ Հիմնականում հայաբնակ է եղել Միջերկրական ծովի հարակից Կասիոս կոչված լեռան լանջը։ Քեսաբը 15 գյուղերից բաղկացած 15 կմx10 կմ տարածք է։ Դեռևս 1911-ի մարդահամարի տվյալներով՝ Քեսաբում և Մուսա լեռում բնակվել է 160 հազար հայ բնակիչ։
  • Աշխարհում հարցերը վայնասունով չեն լուծվում,  այլ զենքով և դիվանագիտությամբ

    Աշխարհում հարցերը վայնասունով չեն լուծվում, այլ զենքով և դիվանագիտությամբ

    Քեսաբի դեպքերը ցույց տվեցին, որ թուրք կառավարողը եղել և մնում է հայի ոխերիմ թշնամին, իսկ հայն էլ, ավելի ճիշտ՝ որոշ տխմարներ, դեռ կարծում է, թե թուրքն այսօր էն թուրքը չէ:
  • Միշել Օբաման, Պեն Լիյուանն ու չին-ամերիկյան հարաբերությունները

    Միշել Օբաման, Պեն Լիյուանն ու չին-ամերիկյան հարաբերությունները

    Հետևելով այն բոլոր «հույսերին», թե Պեկինն ու Վաշինգտոնը, վերջապես, կգժտվեն, եղած հակասությունները կհասնեն անհաղթահարելի մակարդակի, և իրականություն կդառնան Մոսկվային ոչ ձեռնտու բանաձևերի վրա Չինաստանի «վետո» դնելու երազանքները, այնուամենայնիվ, ուզում եմ մի հասարակ, կենցաղային հարց տալ. «Իսկ դուք ձեր կնոջը, երկու դեռահաս երեխաներին ու սիրելի զոքանչին կուղարկեի՞ք թշնամու մոտ»։
  • «Հոգին է կենդանություն տվողը,  մարմինը բոլորովին չի օգնում»

    «Հոգին է կենդանություն տվողը, մարմինը բոլորովին չի օգնում»

    Բոլորս ծանոթ ենք «Հայր մեր» աղոթքին. դա անձամբ Հիսուսի սովորեցրած Տերունական աղոթքն է, որտեղ կա շատ կարևոր մի հանգամանք, որին քչերս ենք ուշադրություն դարձնում. «...ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ»։ Ըստ Տիրոջ այս խոսքի, մենք մեր մեղքերին թողություն կստանանք միայն այն դեպքում, երբ ներենք մեր դեմ մեղանչածներին։ Եվ այս հանգամանքն այնքան կարևոր է, որ Հիսուսն այս աղոթքը սովորեցնելուց հետո ևս մեկ անգամ շեշտեց. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները» (Մատթ. 6.14):
  • Սիրիայի քրդերը հասկացել են, թե ինչ խաղ են խաղում Թուրքիան  և ԱՄՆ-ի նրա խնամակալները

    Սիրիայի քրդերը հասկացել են, թե ինչ խաղ են խաղում Թուրքիան և ԱՄՆ-ի նրա խնամակալները

    Երբ 2014 թ. մարտի 18-ին աշխարհի «մեծ ժողովրդավարությունը»` ԱՄՆ-ը, խզեց դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ և սիրիացի բոլոր դիվանագետներից պահանջեց շտապ հեռանալ երկրից, երևի քչերն էին պատկերացնում, թե իրավիճակի զարգացումն ուր են տանում Վաշինգտոնի քաղգործիչներն ու Պենտագոնը։ Թեև մենք դեռ փետրվարին էինք Հայաստանի հասարակայնությանն ու ամբողջ հայկական սփյուռքին նախազգուշացնում, որ հիմա հենց ԱՄՆ-ն է գլխավորում աշխարհի այն ուժերին, որոնք տրամադրված են մոլորակը մաքրելու հայրենի հողում ապրող հայ ազգից։